Կոմիտասին նվիրված միջոցառումներ Մալթայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ - Mediamax.am

exclusive
8244 դիտում

Կոմիտասին նվիրված միջոցառումներ Մալթայում՝ ապրիլի 24-ին ընդառաջ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիփան Օլահը
Սիփան Օլահը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլայ Կոստանդյանն ու Սերգեյ Սմբատյանը
Նիկոլայ Կոստանդյանն ու Սերգեյ Սմբատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 22-ին՝ Մալթայում անցկացվող Հայ մշակույթի օրերի շրջանակներում ներկայացվեց հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, երգահան եւ ուսուցիչ, Կոմիտաս վարդապետին նվիրված «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում» ցուցահանդեսը: Նաեւ առաջին անգամ հնչեցին մեր մեծ վարպետի երգչախմբային ստեղծագործությունները՝ Մալթայի կամերային երգչախմբի կատարմամբ:

 

Այս նշանակալից իրադարձության կապակցությամբ Մեդիամաքսը զրուցեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ:

Նիկոլայ Կոստանդյանն ու Սերգեյ Սմբատյանը Նիկոլայ Կոստանդյանն ու Սերգեյ Սմբատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջին անգամ ենք գտնվում Մալթայում: Շատ կարեւոր է եւ, միեւնույն ժամանակ, օրինաչափ, ներկայացնել վարպետին եվրոպական երկրում, քանի որ Կոմիտասի կյանքի ուղին սերտորեն կապված է Եվրոպայի հետ, որտեղ նա սովորել է, դասախոսել, ներկայացել համերգներով, հրատարակվել եւ գտել է իր վերջին հանգրվանը: Սա նաեւ փայլուն հնարավորություն է հետագա ծրագրերը եւ նոր գաղափարները հարթակ հանելու համար, հատկապես՝ կոմպոզիտորի 150-ամյակին ընդառաջ», - ասել է Նիկոլայ Կոստանդյանը:

 

Լուսանկարչական ցուցահանդեսի ձեւաչափով ներկայանալու գաղափարն առաջարկվել է թանգարան-ինստիտուտի կողմից: Ընտրվել է 32 լուսանկար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունը: Ցուցահանդեսն ավարտվում է Կոմիտասի «Էս ել ես եմ» գծապատկերով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարծում եմ, ցուցահանդեսի եւ համերգի շնորհիվ հանդիսատեսը բավականաչափ պատկերացում կունենա մեծ կոմպոզիտորի մասին եւ այս միջոցառումը խթան կհանդիսանա՝ նրա արվեստն ու կենսագրությունն ավելի մանրամասն  ուսումնասիրելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համերգից առաջ ներկա եմ գտնվել երգչախմբի փորձերին եւ մասնակիցների հետ զրուցելու ընթացքում ոգեւորություն եւ հետաքրքրություն տեսա: Մեծ պատասխանատվությամբ էին մոտենում կայանալիք ելույթին:

Խմբավարը ծավալուն աշխատանք է կատարել՝ Կոմիտասի երգարվեստը հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

 

Կոմիտասն ընկալվում է ոչ միայն որպես հայ կոմպոզիտոր, այլեւ որպես հայ ինքնության, հայ երաժշտության  պատմության արտացոլում եւ հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհին ցույց տալ մեր ազգային ներուժը», - նշել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը:

 

Նիկոլայ Կոստանդյանը շնորհակալություն է հայտնել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին ի դեմս նախագահ Կոնստանտին Իշխանովի:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նա մեծ աշխատանք է տանում, որպեսզի այս փառատոնի շրջանակում իր ուրույն եւ դոմինանտ դերն ունենա հայկական մշակույթը», - ընդգծել է նա:

 

Նիկոլայ Կոստանդյանը Մեդիամաքսին խոսել է նաեւ մայիսի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվող «Հասկաքաղ Միհրան Թումաջյան» ժամանակավոր ցուցահանդեսի մասին, որը նվիրված է Կոմիտասի սանին: Ցուցահանդեսը ներկայացվելու է հետաքրքիր ձեւաչափով եւ իր մեջ ներառելու է ձայնային եւ վիզուալ ինստալյացիաներ:

 

«Կոմիտաս. կյանքը լուսանկարներում» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը հաջորդեց Մալթայի հավաքական կամերային երգչախմբի համերգը՝ 2003թ.-ին Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակին արժանացած, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, երգիչ (տենոր) եւ խմբավար Սիփան Օլահի ղեկավարությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգչախումբը 10 երգ կատարեց, իսկ համերգն ավարտվեց Սիփան Օլահի՝ «Շողեր ջան»-ի լուսավոր կատարմամբ: Խմբավարի հետ զրուցելու ընթացքում ծանոթացանք այս ազդեցիկ համերգին վերաբերող որոշ մանրամասներին:

 

«Արդեն հինգ ամիս է, ինչ  Մալթայում եմ՝ համագործակցում եմ այստեղի համալսարանի, Վալետայում գտնվող Manoel Theatre-ի եւ մի շարք երգչախմբերի հետ: Մալթայի մշակույթի նախարարությունն ինձ արդեն լսել էր, գիտեր իմ ազգային պատկանելիության մասին: Այստեղ Կոմիտաս կատարել էի, միայն թե սոլո եւ անսամբլների նվագակցությամբ: Հայկական օրերի հետ կապված առաջարկ ստացա երգչախումբ հավաքել եւ առաջին անգամ Մալթայում հնչեցնել Կոմիտասի խմբերգային ստեղծագործությունները:

 

Սա ինձ համար մեծ պատիվ էր. նման առաքելություն ունեցել եմ Միացյալ Թագավորությունում՝ Կոմիտասի երգչախումբն այնտեղ հիմնելուց հետո: Թեեւ Լոնդոնում եղել էին մի շարք կատարումներ, բայց մենք առաջինն էինք, ով կատարեց Կոմիտասի երգչախմբային երաժշտությունը:

 

Մալթայում սա պատմական ելույթ դարձավ, որը շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի եւ մեծ ոգեւորությամբ՝ կատարողների կողմից:

Սիփան Օլահը Սիփան Օլահը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենասկզբում բավականին բարդ էր, քանի որ հայկական ժողովրդական եւ դասական երաժշտությունը տարբերվում է իր լադային կառուցվածքով, փոփոխական ռիթմերով: Սկսեցինք տարրական ուսումնասիրությունից, հետո լուրջ աշխատանք տարանք երաժշտության, ֆրազաների վրա:

 

Ստեղծագործություններն ընտրել էինք տարբեր ոճերի մեջ՝ եվրոպական երգիչների եւ երգչախմբերի հետ աշխատելու իմ փորձից ելնելով: Սա իմ հինգերորդ օտարերկրյա երգչախումբն է, որի հետ կատարում ենք հայկական ստեղծագործություններ: Իմանալով, թե ինչ է անհրաժեշտ օտարերկրացու ականջին եւ առաջին անգամ Կոմիտաս հասկանալու համար, ընտրվեց երգացանկը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգիչներն այստեղի երգչախմբերից են, ինչպես նաեւ՝ օպերային թատրոնի  մենակատարներն են: Համոզված եմ, որ նրանք այսօրվա երեկոյից իրենց հետ  կտանեն այդ ծիլը եւ կդարձնեն հասկ՝ հետագայում իրենց երգացանկում ընդգրկելով  հայկական երաժշտություն», - եզրափակել է Սիփան Օլահը:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Աննա Բուբուշյան (Մալթա)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին