Primeminister.am դոմեյնը ենթարկվել է կիբերգրոհի - Mediamax.am

5149 դիտում

Primeminister.am դոմեյնը ենթարկվել է կիբերգրոհի


Լուսանկարը` https://adamlevin.com/


Երեւան: Մեդիամաքս: Կառավարության մամուլի ծառայությունն այսօր հաղորդել է, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ:

«Նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել:

 

Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին