ԱՐԱՐԱՏ թանգարանը «Թանգարանային գիշերվա» մասնակից է - Mediamax.am

7020 դիտում

ԱՐԱՐԱՏ թանգարանը «Թանգարանային գիշերվա» մասնակից է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Երեւանի բնակիչները եւ մայրաքաղաքի հյուրերը կարող են անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան եւ ծանոթանալ հայկական կոնյակագործության դարավոր ժառանգությանը:

Թանգարանի ավանդական ծրագրի հետ մեկտեղ այցելուները կկարողանան տեսնել ԵՐԵՎԱՆ կոնյակի հազվագյուտ հավաքածուի ժամանակավոր ցուցադրությունը, որի նմուշները հատուկ այս առիթի կապակցությամբ դուրս են բերվելու Երեւանի կոնյակի գործարանի գանձարանից:

 

«Հայաստանի համար չափազանց կարեւոր ժամանակահատվածում՝ մայրաքաղաքի հոբելյանի տարում, մենք չենք կարող շրջանցել այս պատմական իրադարձությունը եւ ուրախ կլինենք լայն հանրությանը ներկայացնել ԵՐԵՎԱՆ կոնյակների մեր բացառիկ հավաքածուն եւ մանրամասն պատմել դրանց ստեղծման պատմությունը», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

 

ԵՐԵՎԱՆ կոնյակը բացառիկ է միջազգային կոնյակագործության պատմության մեջ:

 

Ստեղծված լինելով 1947 թվականին անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանի կողմից՝ այն իր ժամանակների բացարձակ նորարարությունն է, քանզի ի հակառակ գերիշխող կարծիքի, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50%-ը, ԵՐԵՎԱՆ կոնյակի թնդությունը 57% է, ինչը յուրօրինակ ուժ է հաղորդում բազմաշերտ բույրին:

 

Հայտնի լինելով Հյուսիսային բեւեռ կատարված էքսպեդիցիաների ժամանակ իր կարեւոր դերով՝ ԵՐԵՎԱՆ կոնյակը ստեղծվել է վարպետ Սեդրակյանի մտահաղացմամբ, որպեսզի հայկական ջերմությամբ եւ բնության առատաձեռնությամբ ջերմացնի բեւեռագնացներին անգամ ամենասաստիկ ցրտի պայմաններում: 

 

«Գերհաղորդակցվող թանգարաններ» թեմայով այս տարվա ընթացող նախաձեռնության շրջանակներում ԱՐԱՐԱՏ թանգարանը եւս իր այցելուներին կներկայացնի հաղորդակցության նոր միջոց՝ ընդլայնված իրականության հնարավորություն: Երեւանի կոնյակի գործարանի համար հատուկ ստեղծված ARARAT Yerevan հավելվածի օգնությամբ հյուրերը կկարողանան տեսնել ԱՐԱՐԱՏ թանգարանի ամենախորհրդավոր տեղը:

 

Հավելվածը հունիսից հասանելի կլինի App Store եւ Google Play հարթակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին