Էջմիածինը խորհելու ամենահարմար վայրն է, ասել է Փաշինյանը - Mediamax.am

3007 դիտում

Էջմիածինը խորհելու ամենահարմար վայրն է, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեր ժողովրդի, մեր երկրի ինքնության համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն առանցքային նշանակություն»:

Այս մասին նա նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը:

 

«Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է եւ շարունակում է առաջնորդել: Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ եւ խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, եւ Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

   

Նա ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետեւորդի, այդ թվում՝ իր եւ իր ընտանիքի կյանքում:

 

«Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաեւ անցյալի եւ ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Գարեգին Բ-ն նշել է, որ առկա է որոշակի վստահություն եւ լավատեսություն,  որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին