Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի - Mediamax.am

4466 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ: Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 

 

2018թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2019թ. մայիսի 18-ը Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 18-ին փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ ազատ արձակել նրան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին