Հարցվածների 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ է գնահատում - Mediamax.am

2160 դիտում

Հարցվածների 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ է գնահատում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հարցմանը մասնակցած հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին:

Այդ մասին վկայում են «EU NEIGHBOURS east» նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները:

 

Ամբողջական հաշվետվությունը հասանելի է այս հղումով:

 

2018 թվականին Հայաստանում հարցվածների 48%-ը դրական պատկերացում ուներ Եվրոպական միության մասին:

 

Հարցվածների 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):

 

Հայաստան-Եվրամիություն կապերի մեկ տարին՝ ամփոփ

Հարցվածների 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը:

 

Հարցումն իրականացվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ 1 000 քաղաքացիների շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին