46320 դիտում

Մերկելը Էրդողանի հայտարարությունները «անհավանական» է անվանել


Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Անգելա Մերկելը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Անգելա Մերկելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն «անհավանական» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Գերմանիայի ղեկավարը այդ մասին ասել է RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նախորդ շաբաթ Էրդողանը կոչ էր արել Գերմանիայում բնակվող թուրքերին չքվեարկել առաջատար կուսակցությունների օգտին Բունդենսթագի ընտրություններում, քանի որ նրանք, ըստ նրա, թշնամաբար են տրամադրված Անկարայի հանդեպ:

«Ես կոչ եմ անում բոլորին տալ իրենց ձայնը ազատ երկրում»,- ասել է կանցլերը: Նա նշել է, որ ելնելով թուրքական կառավարության որդեգրած կուրսից, Գերմանիան «զգալիորեն փոխել է իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ»:

Էրդողանի կոչը մեկնաբանել է նաեւ Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը: Նա հայտնել է, որ Ավստրիան չի հանդուրժի Էրդողանի եւ նրա նախարարների միջամտությունը իր երկրի ներքին գործերին:

«Էրդողանի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Գերմանիայում, ես հստակ մերժում եմ»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա, Էրդողանը «փորձում է օգտագործել թուրքական ծագում  ունեցող քաղաքացիներին, հատկապես Գերմանիայում եւ Ավստրիայում, բեւեռացնում է եւ տեղափոխում հակամարտությունները Թուրքիայից դեպի Եվրամիություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am