6033 դիտում

Թուրքիան փորձում է այրել ԵՄ տանող կամուրջները, ասել է Յունկերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ «Թուրքիան արագորեն հեռվանում է Եվրամիությունից, փորձելով այրել բոլոր կամուրջները, սակայն Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի համար»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Յունկերը այս մասին հայտարարել է Ստրասբուրգի Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված ամենամյա ուղերձում:

«Թուրքիան արագորեն հեռվանում է ԵՄ-ից, հսկայական քայլերով», - ասել է նա:

Յունկերը նաեւ քննադատել է թուրքական իշխանությունների կողմից լրագրողների հետապնդումները, պահանջելով ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված եվրոպացի լրագրողներին:

«Դիմում եմ թուրքական իշխանություններին՝ ազատ արձակեք մեր լրագրողներին եւ ոչ միայն նրանց: Դադարեցրեք վիրավորել մեր ղեկավարներին, նրանց անվանելով ֆաշիստ կամ նացիստ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am