Քերին եւ Չավուշoղլուն չեն անդրադարձել Ցեղասպանության հարցին - Mediamax.am

77873 դիտում

Քերին եւ Չավուշoղլուն չեն անդրադարձել Ցեղասպանության հարցին


Ջոն Քերին եւ Մեւլութ Չավուշօղլուն
Ջոն Քերին եւ Մեւլութ Չավուշօղլուն

Լուսանկարը` publicus.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն բանակցությունների մեկնարկից առաջ արած իրենց հայտարարություններում չեն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Կողմերը նշել են, որ պատրաստվում են քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գրանցված առաջընթացը, Իսլամական պետության դեմ պայքարը, Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում տիրող իրավիճակը, էներգետիկ հարցերը, Կիպրոսի խնդիրը, ինչպես նաեւ գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում:

 

«Ես ցանկանում եմ ընդգծել թուրք-ամերիկյան կապերի կարեւորությունը, մասնավորապես՝ անվտանգության հարցերում համագործակցության տեսանկյունից»,- ասել է Ջոն Քերին՝ տեղեկացնելով, որ հաջորդ ամիս ինքը մեկնելու է Թուրքիա՝ Անթալիայում նախատեսված ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

 

Այցի շրջանակում Մեւլութ Չավուշօղլուն նաեւ ելույթով է հանդես եկել Կարնեգի կենտրոնում, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

 

Նրա խոսքով՝ 2014թ. այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայտնած ցավակցությունները «պատմական նշանակություն ունեցող քայլեր են»:

 

«Մենք շարունակելու ենք այս ուղին: Շարունակելու ենք աշխատել այս խնդրի պատմական չափանիշների շուրջ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին