Զինծառայողների ապահովագրավճարների հատուցումը դեռ չի մեկնարկել - Mediamax.am

7005 դիտում

Զինծառայողների ապահովագրավճարների հատուցումը դեռ չի մեկնարկել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ ավարտին է մոտենում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ապահովագրավճարների հատուցմամբ զբաղվող հիմնադրամի ձեւավորումը:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե արդյոք հունվարի 1-ից հետո ծագած դեպքերի համար արդեն իսկ կատարվել է ապահովագրավճարի փոխհատուցում, ինչպես սահմանված է համապատասխան օրենքով, նախարարն ասել է.

 

«Հիմնադրամի ձեւավորումից հետո տեղի է ունենում խորհրդի ձեւավորում, որը կլինի առաջիկա օրերին, այնուհետեւ կսահմանվի հատուցման կարգը, եւ առաջին իսկ ամսվա ընթացքում կկատարվեն հատուցումները»:

 

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ մինչեւ հունվարի 1-ը ծագած դեպքերին՝ մասնավորեցնելով դեկտեմբերի 29-ին Տավուշի միջադեպը.

 

«Թեեւ հիմնադրամը նախատեսված է այս տարվա համար, սակայն սկսել ենք ճանապարհներ փնտրել այդ ընտանիքներին եւս նույն ծավալով փոխհատուցում կատարելու համար»:

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հիմնադրամի թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծվել է կայք, որի միջոցով քաղաքացիները կտեղեկանան հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին