Ներդրողները հետաքրքրված են Դիլիջանի կրթական կլաստերի ծրագրով - Mediamax.am

10574 դիտում

Ներդրողները հետաքրքրված են Դիլիջանի կրթական կլաստերի ծրագրով


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Դիլիջանում կրթական նոր կլաստերի հիմնադրումը կլաստերների ձեւավորման առաջին լուրջ փորձն է, որը կարող է օրինակելի նախադեպ դառնալ նախատեսվող համալսարանական ցանցերի ստեղծման համար:

 

Այս մասին նախարարն ասել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը:

 

«Մեր խնդիրն է այս փուլում գործընթացը ճիշտ հունի դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական դաշտը, այնուհետեւ անցնել ծրագրի փորձնական մասի կազմակերպմանը»,- նշել է Լեւոն Մկրտչյանը` ընդգծելով, որ այն կլինի բաց հարթակ` կրթական նորագույն գաղափարների եւ նախաձեռնությունների համար, եւ կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը:

 

UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն էլ նշել է, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների եւ բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա, եւ ներկայում հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատում են նախագծի հիմնական մոտեցումների հստակեցման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին