exclusive
3827 դիտում

ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ կապված խնդրին


ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այսօր Մեդիամաքսին ասել է, որ ԵԱՀԿ Ավստրիական նախագահությունը եւ Հայաստանը շարունակում են բանակցությունները՝ կապված ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեության շարունակության հետ:

Այս մասին նա ասել է արձագանքելով՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակության վերաբերյալ Մեդիամաքսի այսօրվա հրապարակմանը:

«Ներկայումս ԵԱՀԿ Ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները եւ Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին»,-ասել է Տիգրան Բալայանը՝ ձեռնպահ մնալով ներկայացնել խորհրդակցությունների մանրամասները:

Նա ընդգծել է, որ Հայաստանը  սատարում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեությանը եւ մշտապես աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում:

«Երեւանի գրասենյակի դերը արժեւորվում է ինչպես ԵԱՀԿ Նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից,  բացառությամբ մեկի»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանը նշել է, որ չնայած այդ հանգամանքին՝ «այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հասնել երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am