Իսրայելցի նախարարը եռօրյա այցով Հայաստանում է - Mediamax.am

25038 դիտում

Իսրայելցի նախարարը եռօրյա այցով Հայաստանում է


Ցախի Հանեգբին
Ցախի Հանեգբին

Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին (Tzachi Hanegbi):

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նախատեսված են իսրայելցի պաշտոնյայի հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության նախարարների հետ:

 

Այսօր նախատեսված են Ցախի Հանեգբիի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները:

 

Մեդիամաքսը նշում է, որ սեպտեմբերի 10-13-ին էլ նախատեսված է Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության այցը Երեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին