Նալբանդյանը հույս է հայտնել, որ միջնորդները հետեւողական կլինեն - Mediamax.am

5103 դիտում

Նալբանդյանը հույս է հայտնել, որ միջնորդները հետեւողական կլինեն


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները բազմիցս նշել են, թե որ կողմն է մերժում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը:

ԱԳՆ-ում նշել են, որ նախարարն այս մասին ասել է` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը՝ ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ:

 

«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Նրա խոսքով՝ մեխանիզմի կիրառումը հնարավորություն կընձեռնի, «ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից»:

 

«Թեեւ, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Նա հույս է հայտնել, որ «եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում»:

 

«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Նրա խոսքով` «համանախագահները մնում են այն եզակի ձեւաչափը, որոնք իրենց մանդատի համաձայն կարող են եւ պետք է շարունակեն կանխարգելիչ գործունեությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին