ԼՂՀ նախագահ. Բարեփոխումները ակտիվ աշխատանք են պահանջում - Mediamax.am

4651 դիտում

ԼՂՀ նախագահ. Բարեփոխումները ակտիվ աշխատանք են պահանջում


Բակո Սահակյանը
Բակո Սահակյանը

Լուսանկարը` ԼՂՀ կառավարություն

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր համոզմունք է հայտնել, որ տարվելու է արդյունավետ աշխատանք եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

Այս մասին Բակո Սահակյանն ասել է սահմանադրական բարեփոխումների իրականացմանն նվիրված խորհրդակցությանը:

 

ԼՂՀ նախագահը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք:

 

Բակո Սահակյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ փոխհամաձայնեցված աշխատանքը:

 

Հիշեցնենք, որ Արցախի նոր սահմանադրությունը մարտի երկրորդ կեսից մասամբ ուժի մեջ է մտել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին