Աշոտյանը մեկնաբանել է Ծառուկյանի վերադարձը - Mediamax.am

6698 դիտում

Աշոտյանը մեկնաբանել է Ծառուկյանի վերադարձը


Արմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը դրական գնահատական է տվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին։

Նա ասել է, որ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները, իշխանությունները «ստեղծեցին բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը առավել բաց եւ առավել ճկուն դարձնելու համար»։

 

«Յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին եւ կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, եւ դա ողջունելի է: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ընտրություններին մասնակցելու հայտ էր, եւ այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ: Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար», - ասված է Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին