2015-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին - Mediamax.am

exclusive
4315 դիտում

2015-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագահներին ուղեկցող աղջիկները
Նախագահներին ուղեկցող աղջիկները

Լուսանկարը` Մեդիամաքս

6-ամյա Գրիգորը
6-ամյա Գրիգորը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հորսթ Հովլերը
Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիդիա Լեոնովան
Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաղինակն ու Մաքսիմը
Վաղինակն ու Մաքսիմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիտե Կոնտրիմայտեն
Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Սահմանապահ երեխաները
Սահմանապահ երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Քահանաների «ծնունդը»
Քահանաների «ծնունդը»

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզալյա Աբգարյանը
Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը
Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը

Լուսանկարը` Wikimedia.org


Այս տարի եւս մենք փորձում էինք մեր ուշադրության կենտրոնում պահել մարդուն եւ մեր ընթերցողներին պատմություններ ներկայացնել ամենատարբեր մարդկանց մասին:

 

Ստորեւ ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

 

***

 

Հորսթ Հովլեր. Կիրովականի ճամբարի նախկին ռազմագերին

 

Անուշ Պետրոսյանը Բեռլինում գտել է Կիրովականի ռազմագերիների ճամբարի նախկին ռազմագերի 87-ամյա Հորսթ Հովլերին եւ զրուցել նրա հետ:

Հորսթ Հովլերը Հորսթ Հովլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն ժամանակ 17 տարեկան էի ու մտածում էի` ախր ես ինչ գործ ունեմ այդ ֆաշիստական պատերազմի եւ անիծված Հիտլերի հետ: Ես նույնիսկ իրական զինվոր չեմ եղել: Գերի եմ ընկել առանց որեւէ մեղք գործելու եւ կատարվածի համար նույնիսկ չնչին մեղքի զգացողություն չունեի: Սովետական ժողովրդին ոչինչ չեմ արել: Նույնիսկ մեկ կրակոց չեմ արձակել: Ինչո՞ւ պետք է չորս տարի ռազմագերի լինեմ: Չէ որ բացարձակապես մեղավոր չեմ»:

 

***

 

Լիդիա Լեոնովա. «Հավկիթը փրկագինն էր, ճահիճը՝ ազատության ուղին»

 

Անուշ Պետրոսյանը զրուցել էր նաեւ պարտիզանական ջոկատում մարտնչած ու հաղթանակից հետո Հայաստան եկած Լիդիա Լեոնովայի հետ:

Լիդիա Լեոնովան Լիդիա Լեոնովան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ի՞նչ հետք կարող է թողնել պատերազմը։ Այ այսպիսի հետք…Ես մենակ եմ… Հարեւանուհիս է ինձ համար եփում–թափում, լվանում: Ուրախ եմ, որ Հայաստանում մարդիկ լավն են եւ օգնում են … Լավ խոզապահը իր խոզերին ավելի լավ պայմաններում կպահի, քան ես եմ ապրում: Եվ ո՞վ կամ ի՞նչն է օգնում՝ ոչինչը: Հայաստանը ոչնչով չի օգնում: Չեմ հասկանում, մի՞թե Հայաստանը ընդհանրապես միջոցներ չունի, քանի՞ հոգի ենք մնացել պատերազմի մասնակիցներով:  36 հազար դրամ կենսաթոշակ եմ ստանում, 30 հազար էլ ստանում եմ որպես պատերազմի մասնակից։ Ապրում եմ, շատ խնայողաբար, բայց ապրում եմ»։ 

 

***

 

Ռոզալյա Աբգարյան. Մեծ Հայրենականը՝ կնոջ աչքերով

 

Եկատերինա Պողոսյանը հանդիպել էր Հայրենական Մեծ Պատերազմի վետերան, 91-ամյա Ռոզալյա Աբգարյանին: 

Ռոզալյա Աբգարյանը Ռոզալյա Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր՝ տասնյակ տարիներ անց, պատերազմի օրերը կարծես ֆիլմից դրվագներ լինեն, որոնք հաճախակի գալիս են աչքիս առաջ: Շատ տեսարաններ ջնջվել են հիշողությունիցս, վերածվել մարդկային աննկարագրելի տառապանքի եւ խիզախության մասին մի պատմության: Սակայն երբեք չեմ կարող մոռանալ նահանջի օրերը: 1942թ. ձմեռն էր՝ խստաշունչ եւ երկար: Վորոշիլովգրադից ստիպված էինք նահանջել, ոտքով կտրել ցեխոտ եւ ճահճոտ երկար ճանապարհներ: Հագել էի բարակ տակացուով կոշիկներ, որոնք արդեն մաշվել էին: Ոտքերս ցրտահարվել էին, կոշիկներն էլ՝ կպչել ոտքերիս: Ավելի ուշ հոսպիտալում բժիշկները կարողացան ցրտահարված եւ ուռած ոտքերիցս կտրել կոշիկները»:

 

***

 

#ElectricYerevan. Վաղինակն ու Մաքսիմը

 

Մարի Թարյանը եւ Սիրանուշ Եղիազարյանը զրուցել էին «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից երկուսի՝ Վաղինակի եւ Մաքսիմի հետ՝ փորձելով ներկայացնել նրանց դիմանկարները:

Վաղինակն ու Մաքսիմը Վաղինակն ու Մաքսիմը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ընկերությունը հրաշալի բան է: Իմ իրական ընկերներին գտել եմ պայքարի շրջանակներում, ունեմ մանկության շատ ընկերներ, բայց իրական ընկերներս իմ գաղափարական ընկերներն են, որոնք օրեցօր շատանում են», - ասել էր Վաղինակը:

 

«Ինձ համար կարեւոր արժեք է անկեղծությունը: Կեղծն, ի վերջո, բացահայտվում է: Այդ դեպքում էլ մարդը մենակ է մնում: Չես կարող անընդհատ կեղծել», - ասել էր Մաքսիմը:

 

***

 

Մազմանյանի նամակը Նորիլսկից

 

Աննա Բուբուշյանը զրուցել է նշանավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանի թոռնուհու Լիլիթ Տեր-Մինասյանի հետ, որը պատմել էր հեռավոր Նորիլսկ աքսորված պապիկի նամակի մասին:

Լուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից

«Նորիլսկ տատիկս ուղեւորվեց մայրիկիս հետ, որը գրեթե ոչինչ չէր հիշում հոր մասին: Երբ նրան ձերբակալեցին, մայրս ընդամենը 3 տարեկան էր: Նրանք երկար ճանապարհ անցան. սկզբում գնացին Մոսկվա, հետո՝ Կրասնոյարսկ, այնտեղից 7 օր նավով Ենիսեյով մինչեւ Դուդինկա: Նորիլսկում տատիկս ու մայրս մնացին մեկ ամիս: Երբ պետք է Հայաստան վերադառնային, պապին սովորականի պես կենսուրախ էր, իսկ Քոչարը տխրել էր, ասում էր. «Ինչ պիտի անեմ առանց ձեզ»»:

 

***

 

Հայաստանին բոլոր թելերով կապված լիտվացի կինը

 

Մարի Թարյանը հանդիպել էր Մարիտե Կոնտրիմայտեի հետ, որը կանգնած էր հայերի կողքին թե ազատագրական պայքարի ու Արցախյան պատերազմի, թե Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին, եւ թե դրանից հետո:

Մարիտե Կոնտրիմայտեն Մարիտե Կոնտրիմայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայկական Կիլիկիայի մասին վեպ գրելու երազանք ունեի: Բայց դա ֆանտազիա է: Շատ ուժեղ ժամանակաշրջան է Կիլիկիայի թագավորությունը: Նյութերը պեղել է պետք, արխիվներում եւ Մատենադարանում նստել: Հետո գոնե մի փոքր տեսած լինեի, գոնե հոտը զգայի: Հիմա միայն ֆանտազիա կարող եմ գրել: Գուցե մի փոքր բան գրեմ»:

 

***

 

Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին

 

Մարիամ Մանոյանը զրուցել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանի հետ, որը Մեքսիկայում կայացած «Վիքիմանիա» համաժողովին Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսի կողմից արժանացել էր «Տարվա Վիքիպեդիստ» մրցանակին:

Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը

Լուսանկարը` Wikimedia.org

«Հաղթողի անունը մինչեւ վերջ գաղտի են պահում, բայց որոշ մարդիկ կարծես արդեն տեղյակ էին, քանի որ մինչեւ իմ անունը հայտարարելը շատերն ինձ հետ նկարվում էին: Համաժողովի մասնակիցներից ոմանց նվիրել էի հայկական Վիքիմեդիայի շապիկներ, եւ նրանք դրանցով էին եկել փակման արարողությանը: Մինչեւ Ջիմի Ուելսի ելույթը, զրուցում էի GLAM-Wiki-ի հիմնադրի հետ` հայկական թանգարանները Վիքիպեդիայում ճիշտ կերպով ներկայացնելու շուրջ, եւ երբ Ջիմիի ելույթը սկսվեց, նա ինձ շտապեցրեց տեղ զբաղեցնել դահլիճում»:

 

***

 

Գրիգոր. «Գիտեմ, որ Մարսում մարդ չի ապրում, բայց պետք ա ստուգել»

 

Աննա Բուբուշյանը «Մանկաբառ» նախագծի շրջանակում զրուցել էր 6-ամյա Գրիգորի հետ:

6-ամյա Գրիգորը 6-ամյա Գրիգորը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենաշատը ինձ հետաքրքիր է մոլորակների մասին նոր բաներ իմանալ: Երբ մեծանամ, Ամերիկայից տիեզերանավ կվերցնեմ ու կթռչեմ Մարս: Գիտեմ, որ այնտեղ մարդ չի ապրում, բայց պետք ա ստուգել: Հետո բոլորին կպատմեմ, ինչ եմ տեսել»:

 

***

 

Մի քիչ մրսած, բայց հպարտ` նախագահներին ուղեկցող աղջիկները

 

Մարի Թարյանը զրուցել է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Կիպրոսի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Ռուսաստանի նախագահներին ուղեկցած աղջիկների հետ:

Նախագահներին ուղեկցող աղջիկները Նախագահներին ուղեկցող աղջիկները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դրոշը վերցնելիս հուզված էի: Դրսում շատ ցուրտ էր, մրսած էինք: Երբ Վլադիմիր Պուտինը մոտեցավ, ես բռնեցի նրա ձեռքը: Նա հարցրեց ինձ՝ սառե՞լ ես, ասացի՝ այո, մի փոքր: Հասանք ծաղկեպսակի մոտ, նա առաջարկեց միասին դնել ծաղիկն ու այդպես էլ արեցինք: Վերջում շնորհակալություն հայտնեց ու մենք գնացինք հակառակ ուղղություններով»: 

 

***

 

Քահանաների «ծնունդը»

 

Սիրանուշ Եղիազարյանը ներկայացրել է քահանայական ձեռնադրության ծեսը՝ ներկայացնելով դրա խորհուրդն ու նշանակությունը:

Քահանաների «ծնունդը» Քահանաների «ծնունդը»

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ձեռնադրությամբ իր առջեւ բացված նոր եւ պատասխանատու ճանապարհը հնարավոր կլինի միայն անցնել՝ որպես առաջնորդ ունենալով Քրիստոս  եւ պատրաստ լինելով մինչեւ անգամ կյանքը ներդնել Եկեղեցու՝ հավատացելոց համար»:

 

***

 

Պատմության փրկիչները

 

Լենա Գեւորգյանը զրուցել է Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատակիցների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ  սկսում եմ աշխատել ձեռագրի վրա, ծարավի նման հագենում եմ իրենից: Սկսում ես ուսումնասիրել ձեռագիրը, այն հարազատ է դառնում ու այդ պահին վստահում է քեզ, բացվում է քո առջեւ ու հնարավորություն է ընձեռնում տեսնել այն, ինչ անհասանելի է շատերի համար»:

 

***

 

Ներքին Կարմիրաղբյուրի քարե վահանը` սահմանապահ երեխաների համար

 

Սիրանուշ Եղիազարյանը հերթական անգամ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը:

Սահմանապահ երեխաները Սահմանապահ երեխաները

Լուսանկարը` Մեդիամաքս

««Սիրա՜նուշ»,-տավուշեցուն հատուկ շեշտադրությամբ կտրում է Հայկն ինձ իմ մտքերից՝ հիշեցնելով որ էլի բան ունի ցույց տալու: Գրպանից հանում է հեռախոսն ու սկսում «թերթել» տների վրա հակառակորդի կրակոցներից մնացած հետքերն ու տարբեր տրամաչափի փամփուշտների մնացորդները ֆիքսած լուսանկարները»:

 

***

 

Մեծ ժամացույցների «պահապան-հրեշտակները»

 

Լենա Գեւորգյանը հանդիպել է Երեւանի գլխավոր երեք ժամացույցների պատասխանատուների հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք ապրում ենք ժամացույցի «ցավերով», «հետաքրքրություններով»: Այնքան աչք է օրական սեւեռված նրա վրա, նա մշտապես ուշադրության կենտրոնում է, բնական է, որ պահանջկոտ է դարձել: Հրապարակի ժամացույցը, կարծես, քմահաճ կին լինի: Ի դեպ, վերջերս, երբ շենքում վերանորոգում էին իրականացվում, մի կին աշխատակից էր ժամանակավորապես տեղափոխվել մեր աշխատասենյակ: Ու ի՞նչ եք կարծում՝ ժամացույցը մեզանից նեղացավ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին