6363 դիտում

Էլեկտրամոբիլների համար նոր արտոնություններ կսահմանվեն


Լուսանկարը` https://bonasens.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է արտոնություններ սահմանել էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման եւ ՀՀ տարածքում շահագործման համար

«Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը եւ ներմուծման ծավալի խթանման անհրաժեշտությունը, հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների եւ բնապահպանության նախարարներին եւ ՊԵԿ նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից եւ տուրքերից, ինչպես նաեւ գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաեւ ԵԱՏՄ կարգավորումներն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Ներկայում էլեկտրամոբիլների համար սահմանված է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am