Հայտնի են «Նամակ «Ավրորայի» հերոսին» մրցույթի հաղթողները - Mediamax.am

13366 դիտում

Հայտնի են «Նամակ «Ավրորայի» հերոսին» մրցույթի հաղթողները


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը ամփոփել են շարադրությունների համատեղ «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Աննա Մեհրաբյանի շարադրությունը: Մրցույթի հաղթողը կստանա 1 մլն դրամ:

 

Երկրորդ տեղում է Անաստասիա Ագեյչենկոյի շարադրությունը՝ նա կստանա 500 հազար դրամ:

 

Երրորդ տեղում է Ջուլիետա Տոնականյանի շարադրությունը՝ նա կստանա 300 հազար դրամ:

 

Մրցույթային հանձնաժողովը կազմված էր «Ավրորա» համաշխարհային միջազգային մարդասիրական նախաձեռնության եւ Մեդիամաքսի ներկայացուցիչներից, իսկ հանձնաժողովի նախագահն էր արձակագիր Նարինե Աբգարյանը:

 

Հանձնաժողովը որոշել է նաեւ հատուկ մրցանակներ սահմանել Նարեկ Աշիկյանի, Սիրանուշ Գրիգորյանի եւ Անուշ Դիլանյանի համար՝ նրանք անվանական հրավերներ կստանան ս.թ. մայիսի 28-ին Երեւանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 444 շարադրություն:

 

Հայերեն լեզվով ներկայացված շարադրությունները (318 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Անգլերեն լեզվով ներկայացված շարադրությունները (31 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Ռուսերեն լեզվով ներկայացված շարադրությունները (95 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Էստոնիայի, ԱՄՆ, Նիգերիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիներ:

Մեր ընտրանին