5391 դիտում

Հուսանք՝ Բաքուն հետքայլ չի անի, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հույս է հայտնել, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվի։

Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով 2017թ. դիվանագիտական տարին։

«Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել մեկ քայլ առաջ անել՝ ավելացնելով Անջեյ Կասպշիկի թիմի անձնակազմը 7 հոգով։ Հույս ունենք, որ այս համաձայնությունը կիրագործվի, եւ ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ հետքայլ չի անի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։


Նախարարը տեսակետ է հայտնել, որ դիտորդական առաքելությունների թվի եւ արդյունավետության ավելացումը կնվազեցնի հակամարտության գոտում լարվածությունը եւ կնպաստի 1994-1995 թթ. ձեռք բերված համաձայնությունների կատարմանը։

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ 2017թ. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացել է 5 հանդիպում՝ փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին Մոսկվայում, հուլիսի 11-ին Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

Այս հանդիպումները եւ համանախագահների ջանքերը հնարավորություն են ընձեռել 16 ամսվա ընդմիջումից հետո՝ 2017թ. հոկտեմբերի 16-ին, Ժնեւում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am